Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի վերջին կամերային համերգը տեղի ունեցավ դեկտեմբերի 2-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում։ Երեկոյի առաջին մասում ելույթ ունեցավ «Հովեր» սեպտետը, իսկ երկրորդ հատվածում՝ ամբողջ երգչախումբը։
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի ստեղծագործական կազմին է ներկայացրել թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանին, ով այդ պաշտոնում փոխարինել է երկարամյա գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանին:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի» նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 19:00-ին «Արամ խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հոբելյանական համերգ` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Բադալյանի ծննդյան 90-ամյակին:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Վահագն Պապյանի (Իսրայել) ղեկավարությամբ, նոյեմբերի 28-ին հանդես եկավ բացառիկ համերգով, բացառիկ այն առումով, որ Վահագն Պապյանը միաժամանակ հանդես էր գալիս և՛ որպես դաշնակահար, և՛ որպես դիրիժոր։
Նոյեմբերի 30-ին, կեսգիշերին մոտ, մոսկովյան հիվանդանոցներից մեկում մահացել է սիրված ռեժիսոր Էլդար Ռյազանովը: Նոյեմբերի 29-ին կինոմատոգրաֆիստի վիճակը կտրուկ վատացել է և նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխման սարքին:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...